ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. կոնգրեսական ՄքԳովերն
		12.08.2023 . Արցախ


Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդին պարենի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄքԳովերնը:

«ԱՄՆ նախագահը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, այդ թվում՝ ռազմական օգնության կասեցումը, որպեսզի վերջ դրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նշել է կոնգրեսականը։