Թեհրանն ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին, եթե Վաշինգտոնը հասանելիություն տա Կորեայում Իրանի սառեցված ակտիվներին

Թեհրանն ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին, եթե Վաշինգտոնը հասանելիություն տա Կորեայում Իրանի սառեցված ակտիվներին

Թեհրանը բանտարկյալների փոխանակման համաձայնագրի շրջանակում ազատ կարձակի բանտից տնային կալանքի փոխադրված ԱՄՆ քաղաքացիներին, եթե Վաշինգտոնը հասանելիություն տա Հարավային Կորեայում Իրանի սառեցված ակտիվներին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշիդին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն էլ տեղեկացրել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման հարցում՝ «հինգը հինգի դիմաց» ձևաչափով: Գործարքի համաձայն՝ Իսլամական Հանրապետության համար հասանելի կդառնա միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների շրջանակում սառեցված 6 միլիարդ դոլարը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով՝ նշված 6 միլիարդը փրկագին չէ և չի վճարվելու ԱՄՆ հարկատուների միջոցներից։