Ախալքալաքի եւ Նինոծմինդայի բազմաթիվ գյուղերի ճանապարհներ փակվել են առատ ձյան եւ բուքի պատճառով

Ախալքալաքից եւ Նինոծմինդայից դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են բուքի եւ առատ ձյան պատճառով: Ձնաբուքը խնդիրներ է առաջացել 8 գյուղերի համար: Շրջանի ճանապարհները ձյունից մաքրելու հարցում պատասխանատու «Վեմիա» ընկերության հանձնաժողովի ներկայացուցիչները ասում են, որ 10 օրվա ընթացքում ճանապարհները պարբերաբար մաքրվում էին, սակայն առատ ձյան եւ քամու պատճառով միևնույն է խոչընդոտեր կան ճանապարհների վրա: Ներկա դրությամբ մաքրվում են Բուզավեթի, Թախչայի, Աբուլի, Կուլիկամի, Բավրայի և Կարտիկամի ճանապարհները: Ներկայումս նախատեսվում է մաքրել մեծ և փոքր Խորենիայի ճանապարհները:

Այս ամենի հետ մեկտեղ դժվարանցանելի են դեպի Նինոծմինդայի եւ Կարծախի անցակետը տանող ճանապարհները: Ջավախքի որոշ ճանապարհների վրա հաստատվել է երթեւեկության հատուկ կարգ:
Որոշ տեղեկությունների համաձայն Ջավախքի տարբեր շրջաններում ձյան բարձրությունը հասել է 3 մետրի:

Առատ ձյան պատճառով մասամբ դժվարանցանելի ճանապարհներ կան նաեւ Ախալցխայի շրջանում:

Աղբյուր՝ Akhaltskha.Net