Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. ՀՀ վարչապետ

Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. ՀՀ վարչապետ

«Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություններ: Կոռեկտ չէ, չեմ կարող բառացի ասել՝ ես այսպես ասեցի, նա՝ այնպես ասաց», – ասաց վարչապետը:

Հարցին՝ անդրադարձե՞լ են արդյոք Արցախի հարցին, Փաշինյանն ասաց. «Չեմ կարող ասել»: Կա՞ նախաձեռնություն՝ վերսկսել բանակցությունները. Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է գտնվում.

«Պարոն Ալիևի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին րեկոմենդացիա կներկայացնեն, կորոշենք», – ասաց նա: Անդրադառնալով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց»:

 

Նարեկ Կիրակոսյան

Armtimes.com