Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի: Գումարի մեծ մասը, ավելի քան 10 միլիոն լարի նախատեսված է ուղղակիորեն ընտրությունների անցկացման համար:
Ընտրություններին պաշտոնատար անձանց վերապատրաստման համար նախատեսված է 167 հազար լարի, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 381 հազար լարի:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին: