Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը
Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։
Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհատվածը բաց են։
Դեսպանությունը խորհուրդ է տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով։