Ախալցխայի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ շարունակվում են
Ախալցխայի կենտրոնական ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքները իրականացնում է մրցույթում հաղթած «Ճանապարհային շինարարության բաժնի N2» ընկերությունը:
Ասֆալտապատման աշխատանքները իրականացնող ընկերության տնօրեն Ավթանդիլ Կաճկաճիշվիլիի խոսքերով Կոստավա և Ռուսթավելի փողոցների ասֆալտապատման համար սահմանված է յոթ շաբաթվա ժամկետ, ինչը լրիվ բավարար է աշխատանքը ավարտին հասցնելու համար:
Ախալցխայի քաղաքապետարանի եւ շինարարական ընկերություն «Ճանապարհային շինարարության բաժնի N2 »-ի միջև պայմանագիրը հաստատվել է նոյեմբերի 22-ին, որից հետո նոյեմբերի 25-ին սկսվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքները արդեն երկու շաբաթ է ընթանում են Կոստավայի և Ռուսթավելիի փողոցներում զուգահեռ, ինչի պատճառով մասամբ սահմանափակումներ կան տվյալ փողոցների վրա ավտոմեքենաների համար:
Ռուսթավելի եւ Կոստավա փողոցները շուրջ 1 500 մ երկարությամբ հատվածի վերանորոգման համար տեղական բյուջեից հատկացվել է 677 414 լարի:
Akhaltskha.net