Ֆուտբոլի շրջանային խաղերի մրցույթում հաղթեց Ախալցխայի թիմը
Հոկտեմբերի 31-ին Ախալցխայի Միխեիլ Իաձեի անվան կենտրոնական մարզադաշտում անցկացվեց սիրողական ֆուտբոլի շրջանային խաղերի որոշիչ հանդիպումը: Խաղին մասնակցում էին Ախալցխայի «Մեսխեթի» եւ Ախալքալաքի «Արարատ» թիմերը: Լարված խաղը ավարտվեց 5:1 հաշվով , «Մեսխեթի» թիմի հաղթանակով: Հաղթած թիմը մասնակցելու է զոնային խաղերին:
Ախալցխայի քաղաքապետարանը շնորհավորեց «Մեսխեթի» թիմին հաղթանակի կապակցությամբ եւ ցանկացավ հաջողություններ: