Ջոն Բոլթոնը հանդիպումներ է անցկացնելու Վրաստանում
Հարավային Կովկասյան շրջագայության շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների Անվտանգության խորհրդի քարտուղար և Ազգային անվտանգության հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպումներ է անցկացնելու Վրաստանում:
Պաշտոնականայցի շրջանակներում Բոլթոնը առաջինը հանդիպելու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին:
Հանդիպում է նախատեսված Վրաստանի վարչապետի հետ: Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, Ջոն Բոլթոնը Վրաստանի հավատարիմ բարեկամն է, որն ունի կոնկրետ տեսլական, ինչպես կարող ենք առավել խորացնել ռազմավարական հարաբերությունները երկու երկրների միջև:
Հարավկովկասյան շրջագայության շրջանակներում Ջոն Բոլթոնն արդեն այցելել է Ռուսաստան, Ադբրեջան և Հայաստան:
Աննա Բադալյան
Վրաստանի առաջին ալիք