ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը



ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել է նախագահ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ բանակցություններից հետո։ Նախագահության քննարկումից հետո խորհրդարանը քվեարկություն կանցկացնի փաստաթղթի վերաբերյալ:
Մարտի 17-ին Էրդողանն Անկարայում բանակցություններ է անցկացրել Նիինիստոյի հետ: Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, քննարկել Դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, տեղեկացրել Հելսինկիի հայտի վավերացման գործընթացի մեկնարկի մասին:

Էրդողանը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցությունները Շվեդիայի հետ կշարունակվեն: