Մեր վզից ուզում են «գործակալի» պիտակ կախել. Վաղարշակ Շախբեկյան

Մեր վզից ուզում են «գործակալի» պիտակ կախել. Վաղարշակ Շախբեկյան

Այսօր՝ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում 76 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Օրենքի նախագիծը Վրաստանում հասարակական բողոքի ալիք է բարձրացրել եւ օրենսդիր մարմնի շենքի  մոտակայքում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում։ Հասարակական աեկտորի ներկայացուցիչները եւ երիտասրդները նախագիծը անվանում են «ռուսական օրենք» եւ դեմ են օրինականացմանը։
Akhaltskha.net-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Ախալքալաքում երկար տարիներ հասարակական գործունեություն վարող Վաղարշակ Շախբեկյանի հետ։
«Այաօրինակ նախագիծը որեւէ լավ կողմ չունի, սա սահմանափակում է ժողովրդի ձայնը, քանի որ այս կերպ վերանում է հասարակության խոսքը արտահայտելու գործիքները։ Երկրի զարգացման համար պետք է հասարակական ակտիվությունը, բիզնես ոլորտը եւ պետությունը համատեղ ներդաշնակ աշխատանք տանեն, սակայն այս օրենքի ընդունումը դրան չի նպաստում։ Հասարակական կազմակերպությունները միշտ նպաստել են երկրի առաջընթացին, թե տնտեսության, թե մշակույթի, թե բիզնեսի զարգացմամբ, հիմա դա կարող է տեղի չունենալ եւ ահավոր է ենթադրել, որ կարող է կորի հասարակություն-պետություն կապը։  Մյուս կողմից երկրին դրսից գումար գալը անօրինական չէ եւ բոլոր դոնոր կազմակերպությունները Վրաստանի տարծքում ծավալում են օրինական գործունեություն եւ ինչու պետք է ատացվի այնպես, որ մեր երկրում զանազան ծրագրեր իրականացնելը, որոնք միտված են երկրի զարգացմանը,  դառնա անհարգի գործ, իսկ  աշխատանքն իրակամացնողը պիտակավորվի որպես օտարերկրյա գործակալ, այսինքն պարադոքսալ երեւույթ է դառնում. երբ դու զարգացնում ես քո երկիրը դառնում ես օտար երկրի գործակալ։ Ես որեւէ հասարակական կազմակերպություն չգիտեմ, որն աշխատի պետության դեմ, ընդհակառակը շատերն աշխատում են հանուն զարգացած եւ առաջադեմ պետության։  Մեր վզից ուզում են «գործակալի» պիտակ կախել,  այս օրենքի ընդունումը որեւէ կերպ խրախուսել չի կարելի»,- եզրափակում է Վաղարշակ Շախբեկյանը։