Արցունքաբեր գազից հետո Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ է կիրառել |

Արցունքաբեր գազից հետո Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ է կիրառել |

Արցունքաբեր գազից հետո Վրաստանի ՆԳՆ-ն նաև ջրցան մեքենաներ է կիրառել խորհրդարանի հարևանությամբ գտնվող Չիչինաձե և Չիտաձե փողոցներում ցուցարարների դեմ։

Խորհրդարանի շենքի ելքերի մոտ լարված իրավիճակ է նկատվում։ Ներկայում այստեղ մոբիլիզացված են հատուկ ջոկատայիններ։
Ներքին գործերի նախարարությունը ձայնային ազդանշանով զգուշացրել է ակցիայի մասնակիցներին՝ հեռանալ հարակից տարածքից։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանում առաջին լսումով «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ է ընդունվել։
Հանրահավաքին հավաքվածները բողոքում էին դրա ընդունման դեմ։