Ախալցխայի Ռուսթավելի փողոցում շարունակվում են շինարարական աշխատանքներ
Ախալցխայի քաղաքապետարանի կողմից ընթանում է քաղաքի թիվ երկրորդ հանրային դպրոցի շրջակա տարածքում ջրանցքների վերանորոգման աշխատանքը։ Տվյալ շրջանում սարերից եկած ջուրը խառնվելով քաղաքի կոյուղու հետ գարշահոտություն եւ հակասանիտարական մթնոլորտ էր ստեղծում շրջակա տարածքում, ինչը մեծ բողոքի ալիք էր բարձրացնում Ախալցխայի քաղաքացիների շրջանում։
Նույն Ռուսթավելի փողոցի վրա ընթանում են նաեւ աստիճանների վերանորոգման եւ հետիոտնային անցումների կարգավորման աշխատանքները։ Տվյալ նախագիծը ֆինանսավորվում է շրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամից եւ տեղական բյուջեի կողմից։
Akhaltskha.Net