Վահագն Չախալյանի կոչը ՀՀ իրավապահ մարմիններին

Վահագն Չախալյանի կոչը ՀՀ իրավապահ մարմիններին

Մեր մտահոգության և անհանգստության պատճառ է հանդիսացել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում  Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս նախաձեռնությունը,  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի,բռնազավթելով Վեհարանը:

Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանաձևը, անշուշտ Սուրբ Էջմիածնում էլ կան խնդիրներ, դրանց առկայությունը որևիցե մեկը չի պատրաստվում հերքել և չի էլ կարող, սակայն դա թույլ չի տալիս որևիցե մեկին, պարտադրել մի ամբողջ ազգային կառույցի , եղած խնդիրներին լուծում տալ ըստ իր և գուցե իր տերերի՝ ճաշակի, ախորժակի, վիճելի աշխարհաընկալման և աշխարհահայացքի:

Անընդունելի է՝ անօրինական և ապօրինի ճանապարհով ու միջոցներով ”պայքարել” ցանկացած ծավալի անօրինականության և ապօրինության դեմ, առավել ևս որ հարվածը ավելի շատ  հասնում է մեր հազարամյա ազգային եկեղեցուն, քան պայքարի թիրախ հռչակված անհատներին։ Գուցե շատերի մղումներն անկեղծ են, սակայն ընտրված ճանապարհը վտանգավոր է և անթույլատրելի, ընտրված ճանապարը պառակտիչ է ու դատապարտելի… տարածաշրջանում, որտեղ տարեց տարի կտրուկ նվազում է քրիստոնեաների քանակը և որակը, ինչ ”վեհ նպատակների” համար էլ ,որ լինի այս աղմուկ-աղաղակը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և Սրբավայրերը: Խնդիրներ ունե՞ք, խնդիրնե՞ր եք տեսնում, խնդրեմ գտեք ճիշտ ճանապարհները և միջոցներն ու լուծեք, սակայն մեր Սրբավայրերից ու Եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռները։

Անթույլատրելի և անդառնալի հետևանքներով հղի է , նման ինքնիրավչությամբ խնդիրներ լուծելու գորելավոճը, որը կարող է նախադեպ դառնալ, ինչն անվերապահորեն իր բացասական հետևանքն է թողնելու, ոչ միայն մեր ազգային եկեղեցու , այլև ՀՀ հետագա զարգացման վրա:

Առավել անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը, ձեռները ծալած նստելու և իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը: Ուստի կոչ ենք անում նրանց, անհապաղ ձեռնարկել անհրաժշտ միջոցառումներ, որպեսզի իրավաիճակը էլ ավել չսրվի ու դուրս չգա վերահսկողությունից: Մենք կարող ենք նույն հաջողությամբ մեր  Սրբավայրերը դատարկել անկարգ և անսուրբ մարդկանցից, սակայն համոզված ենք որ ՀՀ ում կան օրինական մարմիններ որոնց առաջին հոգսը պետք է լինի ազգային ավանդական արժեքների անվտանգությունը։ Հույսով ենք անհապաղ կկատարվի ցանկալին և իրավապահ մարմինները կվերականգնեն մեր սրբավայրերի անդորրը և Սուրբ Էջմիածինը վերստին հնարավորություն կստանա շարունակել իր բնականոն աշխատանքը։

 

Վահագն Չախալյան

09.07.2018 թ.