Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Հունիսի 25-ին Ախալցխայի հոգեւոր տեսչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար։ Ճաշկերույթին մասնակցում էին շուրջ 100 հոգի։

«Ախալցխա» երգի ու պարի համույթը հայկական դպրոցի խմբակի հետ միասին իսկական տոնական երեկոյի վերածես տարեց մարդկանց բարեգործական ճաշկերույթը։ Ճաշկերույթին մասնակցող բազմաթիվ հայեր ու վրացիներ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցուն նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար։

Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ Սահակյանի խոսքերով տվյալ նախաձեռնությունը շարունակական է լինելու եւ նրանում ներգրավվելու են բազմաթիվ նոր մարդիկ անկախ իրենց ազգությունից ու դավանանքից։

Akhaltskha.Net