Շրջափակման պատճառով Արցախում մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Շրջափակման պատճառով Արցախում մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից



Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել է շրջափակման 59-րդ օրվա թարմացված վիճակագրությունը:

10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Արդեն 215 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Մինչև այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 76 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով  առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 23200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: