Ախալցխայում անցկացվեց պետական և տեղական իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորում

Ախալցխայում անցկացվեց պետական և տեղական իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորում

Այսօր՝ մայիսի 5-ին ժամը 14:00-ին  Ախալցխայի Ռաբաթ բերդի տարածքում բացվել է պետական և տեղական իշխանության առաջին ինստիտուցիոնալ երկխոսության ֆորումը։ Ֆորումը բացեց Շրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան։   Ֆորումին ներկա էին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիտիշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաեւ խորհրդարանի շրջանային վարչության, տեղի ինքնակառավարման  եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ֆորումին ներկա էին նաեւ  հոգեւորականներ։

Զազա Գաբունիան ֆորումը բացեց ներկաներին ներկայացնելուվ տվյալ հանդիպման նշանակությունը, որից հետո խոսքով հանդես  եկավ վարչապետը։ Նա  հայտարարեց․ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումը կարեւորներից մեկն է մեզ համար։  Նաեւ մեր խնդիրն է հավասարեցնել  ապրելակերպի մակարդակը շրջանների միջեւ։  Կառավարման նպատակն է տաս տարվա ընթացքում կրկնապատկել  տեղի ինքնակառավարման ֆինանսավորումը»։

Ֆորումի մասնակիցները  քաղաքապետերի հետ  քննարկեցին   նաեւ ապակենտրոնացման հարցը։

Ախալցխայում տվյալ ֆորումը շարունակվելու է երկու օր։ Վաղը իրենց խոսքով հանդես են գալու քաղաքապետերը։ Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն  խոսելու  է  տեղի ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։

Akhaltskha.Net