Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն այցելեց Ախալքալաք
Այսօր ապրիլի 17-ին Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն և Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Ախալքալքում հանդիպում են ունեցել մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, մի շարք պատգամավորներ եւ հանրային ծառայողներ:
Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Հանդիպման ընթացքում խոսվել է զբոսաշրջության զարգացման, ինչպես նաեւ գյուղատնտեսական, կրթամշակութային եւ այլ հարցերի մասին: