ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ
		07.01.2023 . Արցախ


Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդ, որոնք օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 
Տեղափոխված հիվանդներից մեկը Դաունի համախտանիշով 2 ամսական երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով չափահաս բուժառուներ։