Ախալքալաքում տեղի կունենա «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը

Ախալքալաքում տեղի կունենա «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը

Ապրիլի 28-ին Ջավախքի Ախալքալաք քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի կունենա Ջավախքում 1-ին «Արմաթ» ծրագրավորման և ինժեներության լաբորատորիայի բացումը:

Ջավախքում «Արմաթ» լաբորատորիա-խմբակների հիմնումն իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ:

Խմբակների հիմնումը նպատակ ունի խթանել սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացումը Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգներում: Այն կնպաստի տնտեսական զարգացմանը, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավմանը և երեխաներին արտադպրոցական կրթությամբ ապահովմանը:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ