Բորժոմիում մոբիլիզացված են իրավապահ մարմիններ
Բորժոմիի շրջանային ժողովի շենքում եւ նրա շրջակա տարածքում մոբիլիզացված են Ներքին գործերի նախարարության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ։ Դա տեղի է ունեցել Բորժոմիի քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի դիմումի հիման վրա։
Տեղական ինքնակառավարման մարմինները ինչպես գրավոր այնպես էլ հեռախոսազանգի միջոցով իրավապահներին տեղյակ են պահել, որ մարտի 28-ին նշանակված է Բորժոմիի շրջանային ժողովի նիստ։ «Իրավիճակի բարդացման եւ սադրանքներից խուսափելու համար ցանկալի է Բորժոմիի քաղաքապետարանի վարչական շենքում եւ մոտակա տարածքում տեղակայվեն իրավապահ ուժեր, որպեսզի ապահովված լինի խաղաղ միջավայր նիստը անխափան անցկացնելու համար»,-նշված է սակրեբուլոյի դիմումի մեջ։
Քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար եւ հասարակական կարգի պահպանելու, ինչպես նաեւ տեղում քաղաքական մտադրությամբ հակադրություններից խուսափելու համար Ներքին գործերի նախարարության աշխատակազմ այս պահից սկսած գտնվում է տեղում եւ իրականացնում իր աշխատանքային պարտականությունը։
Ինչպես հայտարարում են Ներքին գործերի նախարարությունում՝ իրավապահ մարմինները , որպես քաղաքականորեն չեզոք կողմ, ապահովում են տեղում կարգուկանոնի պահպանում եւ օրենքի խախտման դեպքում արձագանքելու են համապատասխանաբար։