Վահան Բադասյանը Գլենդելում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 8-ին Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, ազատամարտիկ Վահան Բադասյանի հետ:
Վահան Բադասյանի հետ հանդիպմանը ներկա էին ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ Ակումբի, Հայդուկ Միության, Սասնա Ծռեր-Լոս Անջելես Մասնաճյուղի, «Հայրենիքիս» կազմակերպության և Ամերիկահայ Գրողների Միության անդամներ։
Կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի հանդիպմանը հնարավորություն ունեին ներկա գտնվելու Գլենդելի հայ ազգի սովորական քաղաքացիներ: Վահան Բադասյանը հավաքվածներին մանրամասն ներկայացրեց իր ԱՄՆ այցի նպատակը։ Խոսեց Արցախյան Շարժման 30 ամյակի մասին։
Միջոցառման ավարտին Վահան Բադասյանը իր ժամանակը տրամադրեց հարց ու պատասխանի։
Վահան Բադասյանի ԱՄՆ-ը այցելության շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լոս Անջելեսի Հայ համայնքի, բիզնեսմենների և ԱՄՆ քաղաքական գործիչների հետ։