ֆիզիկական առճակատում Բորժոմիի քաղաքային խորհրդում

Բորժոմիում տեղի ունեցած սակրեբուլոյի նիստի ավարտին տեղի ունեցավ քաշքշուկ ու ֆիզիկական առճակատում պատգամավորների միջեւ: Նախնական տվյալներով վեճի ժամանակ վիրավորվել է մի պատգամավոր:
Նախքան առճակատումը, ժողովի ժամանակ հանրային ծառայողների համար աշխատավարձի բարձրացման հարցը չհաստատվեց Բորժոմիի քաղաքային խորհրդի կողմից:
26 պատգամավորներից հարցի հաստատմանը կողմ քվեարկեցին միայն «Վրացական Երազանքի» 11 պատգամավորը: Իսկ մնացած 15 պատգամավորները դեմ հանդես եկան նախագծին:
Համապատասխան ձայների անբավարար քանակի պատճառով աշխատավարձերի հարցը ձախողվեց:
Նշված հարցի ձախողումը Բորժոմիի սակրեբուլոյում աղմուկ առաջացրեց: Ընդդիմախոսները միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրին, ինչի հետեւանքով եւ տեղի ունեցավ առճակատում:
Akhaltskha.Net