Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2017 թվականին օգնություն է տրամադրել 224 ընտանիքի
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր Սոցիալական ծրագրի շրջանակներում 2017 թվականին օգնություն է տրամադրել շուրջ 224 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական օգնություն, բնակարանի վարձ, տակդիրներ և կրթաթոշակ։
Հոգևոր Տեսչությունն անմասն չի թողել նաև ուսանողներին և դպրոցական աշակերտներին։ 3 ուսանողուհու հատկացվել է ուսման վարձ, իսկ 30 աշակերտների՝ գրենական պիտույքներ և հագուստ։