ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից

ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից

ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առչությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում ունեցած բանակցություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և որ ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դեր չի խաղում»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին:

Նա նշել է, որ դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և որախ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների վերսկսման առիթով:

«Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել ընթանալ բանակցությունների միջոցով կարգավորման որոնումների ճանապարհով և խուսափել նոր էսկալացիայից»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Tert.am