Քննարկվել են Արցախի շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները 29.10.2022 . Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների գործողություններն այդ առումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: