Նորընտիր քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից

Նորընտիր  քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից

Ինքնակառավարվող  քաղաքների և համայնքների քաղաքապետերը, ովքեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլում  տարան հաղթանակ, աշխատանքի կանցնեն նոյեմբերի 12-ից:

Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետներում նոյեմբերի 12-ից  իրենց աշխատանքը կսկսեն  միայն հինգը: Բացառություն է կազմում միայն Բորժոմին։

Ախալցխայում  նոյեմբերի 12-ից իր աշխատանքը կսկսի Զազա Մելիքիձեն, Ադիգենիում՝ Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայում՝  Ռոստոմ Մագռաքվելիձեն, Ախալքալաքում` Յուրիկ Ունանյանը եւ Նինոծմինդայում`Անիվարդ Մոսոյանը:

Վեց մունիցիպալիտետներից միայն մեկում ՝ Բորժոմիում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն «Վրացական երազանք»-ի   թեկնածու Լեւան Լիպարիտը և «Հայրենասերների դաշինք»-ի  թեկնածու Զազա Չաչանիձեն: Առաջին փուլում Լեւան Լիպարիտը ստացավ ձայների 40,35% -ը, իսկ  Զազա Չաչանիձեն `40,15%: Նրանց միջեւ տարբերությունն ընդամենը 24 ձայն էր:

ԿԸՀ-ի տվյալներով `նոյեմբերի 12-ին 6 ընտրատարածքներում կանցկացվի քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ:

Երկրորդ փուլում Քութաիսիի, Կազբեգիի, Խաշուրիի, Բորժոմիի եւ Օզուրգեթիի բնակիչները կրկին ընտրելու են իրենց քաղաքապետին:

Akhaltskha.net