Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
		14.10.2022 . Միջազգային


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ:

ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում:

Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք:

Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր: