Խուրգումոյում քաղաքական կուսակցության ակտիվիստները ընդդիմացել են միմյանց
Այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ակտիվիստին ֆիզիկական և բարոյական վիրավորանք են հասցրել զրույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Ախալքալաքի Խուրգումո գյուղում:
Ինչպես հաղորդում է Ախալցխայի TV-9 ալիքը՝ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջադրված քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը սոցիալական ցանցերում գրել է, որ այս միջադեպը հրահրել է Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը:
Ախալքալաք-Նինոծմինդայի միասնական կազմակերպությունը մեղադրում է «Վրացական երազանք»-ի Ախալքալաքիի սակրեբուլոյի նախագահի թեկնածուին:
«Եվրոպական Վրաստան»-ի տվյալներով՝ կուսակցության կողմնակցին ֆիզիկապես եւ բառացիորեն վիրավորել են միայն դրա համար, որ նա քաղաքի պատգամավորից բացատրություն է պահանջել:
Նրանց տեղեկատվության համաձայն՝ միջադեպի մասին ոչ ոգ չէ հարցաքննվել: Սակայն հետաքննությունը անցկացվում է ըստ 126-րդ հոդվածի:
Akhaltskha.Net