Խաչատուր Ստեփանյան. Հայերը և վրացիները տարածաշրջանում իրենց տեղը պահելու համար դատապարտված են միասին լինելու
Ջավախքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպը լուրջ հետևությունների տեղիք է տալիս: Այն սովորական բախում չէ վրացի հատուկջոկատայինների և հայ գյուղացիների միջև: Կողմերից յուրաքանչյուրը ձգտում է հասնել առավելագույնին: Վրացիները ամեն ինչ անում են յուրացնելու իրենց կողմից վիճելի հռչակված հայկական եկեղեցին, գումբուրդոցիները՝ փորձում են հաստատել իրենց հավատի տունը տնօրինելու աներկբայելի իրավունքը:
Հնչում են հանգստության կոչեր: Այո խնդրին պետք է խոհեմ մոտենալ: Սակայն այդ զգացումը փոխադարձ պետք է լինի: Առաջինը իշխանությունները պետք է խոհեմ լինեն: Դասեր քաղեն անցյալի իրենց սխալներից:
Հայերը և վրացիները տարածաշրջանում իրենց տեղը պահելու համար դատապարտված են միասին լինելու, իսկ երբ վրացի ոստիկանը մահակ է բարձրացնում հայ գյուղացու վրա, ով ուզում է սրբացնել իր նախնիների անարգված շիրիմները, ուրեմն ճանապարհները կարող են բաժանվել՝ երկուստեք անդառնալի կորուստներով:
P. S. Շատ կուզեի, որ երեկվա միջադեպը նախընտրական շոու լիներ (հաջողված, թե անհաջող՝ կարևոր չէ)