Հացահատիկի գործարքի մասը՝ ռուսական ապրանքները շուկաներ ներմուծելու վերաբերյալ, չի կատարվում. Պեսկով

Հացահատիկի գործարքի մասը՝ ռուսական ապրանքները շուկաներ ներմուծելու վերաբերյալ, չի կատարվում. Պեսկով



Համաշխարհային շուկաներ ռուսական արտադրանքի արտահանման մասին հացահատիկի գործարքի երկրորդ մասը փաստացի չի կատարվում՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Մենք շատ ենք լսել Միացյալ Նահանգների, մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների խորամանկ հայտարարություններն այն մասին, որ պատժամիջոցներ չեն կիրառվում ռուսական սննդի և պարարտանյութերի նկատմամբ: Դե յուրե, դա ճիշտ է: Բայց դե ֆակտո ռուսական սննդամթերքն ու պարարտանյութերը միջազգային շուկաներ դուրս բերելը չափազանց դժվար է ու շատ սահմանափակ»,- պարզաբանել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ առևտրային նավերը չեն կարողանում մուտք գործել նավահանգիստներ, նրանց չեն ապահովագրում, չեն ընդունում, չեն սպասարկում։
«Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը կնքելու և այս գործընթացի մեկնարկին նպաստող մեխանիզմ ստեղծելու ժամանակ փոխըմբռնում կար, որ այն պայմանավորված է ևս մեկ այլ գործընթացով՝ ապաշրջափակել միջազգային շուկաներում ռուսական արտադրանքի վաճառքը», հիշեցրել է Պեսկովը։

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հավանական էր համարել, որ Մոսկվան կհրաժարվի այդ գործարքից՝ Ռուսաստանից արտահանումն ապահովելու վերաբերյալ պայմանավորվածությունը չկատարելու պատճառով։ Նա հիշեցրել է, որ գործարքի վավերականության ժամկետը լրանում է նոյեմբերին։