Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցը Ստեփանակերտում նոր հասցե կունենա

Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցը Ստեփանակերտում նոր հասցե կունենա


Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ պետական բյուջեի միջոցով մայրաքաղաքի Անդրանիկի փողոցին հարող տարածքում ծավալված շինարարական աշխատանքերի արդյունքում իրականացվում է երկհարկանի շենքի վերապրոֆիլավորման աշխատանքներ։

 

 

Շենքը կհարմարեցվի և կծառայի որպես կրթական հաստատություն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով։

 

 

Վերակառուցման շինաշխատանքները կատարում է «Վյաչեսլավ» ՍՊ ընկերությունը։