Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը
Ադիգենի մրջանի Մոխե գյուղում մեկնարկեց մզկիթի շինարարությունը, որը ղեկավարվում է մուֆտիի գլխավորությամբ: Մեկ շաբաթ առաջ Օթառ Միքելաձեի բակում ավարտվեց մզկիթի հիմքի պատրաստությունը:
«Էքսկավատորի խնդիր ունեինք, դրա համար էլ մի քանի օր դադարեցրինք աշխատանքները: Կբերեն շինարարական նյութերը և կշարունակենք աշխատանքը»,-ասում է Օթառ Միքելաձեն:
Արևելյան Վրաստանի Մուֆտի Բեգլար Քամաշիձեյի խոսքերով շինարարությունը իր վրա վերցրել է մուֆտիների վարչությունը պետության հետ միասին:
Այն հարցը, որը հետաքրքրում է շատերին, թե ինչքան գումար կծախսվի մզկիթի շինարարության համար, Շանթաձեն չի մեկնաբանում: Ասում է ինչ գումար որ անհրաժեշտ լինի, այդքան էլ կծխասվի: Տեղում այժմ աշխատում են տեղացիները: Իրականացվող աշխատանքները վերահսկում է մուֆտիի վարչությունը:
Հիշեցնենք, որ Մոխեի հանձնաժողովի կողմից ընդունած որոշման հետ համաձայն են նաեւ տեղի քրիստոնյա բնակիչները, իսկ մահմեդականների մեծամասնությունը մինչ օրս բողոքում է: Նրանք իրենց համար հստակ որոշել են կայացրել աղոթելու բաց երկնքի տակ:
Akhaltskha.net