Թբիլիսիում ԱՄՆ-ի Policy Forum Armenia կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը հանդիպում է ունեցել GFSIS հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հուլիսի 7-ին Վաշինգտոնի Policy Forum Armenia-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպեց GFSIS գործադիր տնօրեն Եկատերինե Մետրևելիի եւ դեսպան Գիորգի Բադրիձեի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Միջազգային Ռազմավարության Ուսումնասիրությունների Հիմնադրամում ( GFSIS):
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների, Կովկասի տարածաշրջանի զարգացման եւ լայն տարածաշրջանային կայունության վերաբերվող խնդիրներ: Քննարկումների ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ Ռուսաստանի անբարենպաստ դերը Կովկասում, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:
Պարոն Գրիգորյանը ընդգծեց Հայաստանի եւ Վրաստանի մեջեւ ավելի ուժեղ եւ ավելի իմաստալից հարաբերություններ ստեղծման կարեւորության մասին, որը կկառուցվի երկկողմանի արժեքների եւ հետաքրքրությունների վրա: Կողմերը համաձայնվեցին շարունակել երկկողմ հարաբերությունները եւ օգնել առաջ քաշել այնպիսի հարցերի քննարկումներ, որոնք կարեւոր են Հայաստանի, Վրաստանի եւ այլ երկրների համար:
Միջազգային Ռազմավարության Ուսումնասիրությունների Հիմնադրամը հիմնվել է 1998 թվականին: Այն անկախ ոչ-եկամտաբեր քաղաքական վերլուծությունների կենտրոն է: Հիմնադրամի գործունեության նպատակն է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների միջոցով, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը:
Akhaltskha.net