Քաղաքապետարանները թափոնների կառավարման գծով 5-տարվա ծրագիր պիտի կազմեն

Բնապահպանության նախարարի տեղակալը Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ միասին հանդիպեցին շրջանի մունիցիպալիտետի ներկայացուցիչների հետ: Է. Գրիգոլովան տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ծանոթացրեց թափոնների կառավարման գծով օրենսդրության մասին: Տվյալ օրենսդրությամբ այդ պարտականությունը իրենց վրա պետք է վերցնի ամեն մի մունիցիպալիտետ: Յուրաքանչյուր քաղաքապետարան պիտի մշակի եւ ներկայացնի նախարարությանը 5 տարվա ծրագիր, որը վերաբերվում է թափոնների կառավարմանը:
Թափոններ կառավարման նպատակն է, պլանավորել և բարելավել ներկայիս վիճակը, ներդնել ժամանակակից չափանիշներին եւ համակարգերը:
Թափոնների կառավարման պլանը պետք է ներկայացնել մինչև 2017 թվի դեկտեմբերի 31-ը: Մունիցիպալիտետներում կմշակվեն հատուկ խմբեր, որոնք որ կաշխատեն այս ուղղությամբ:
Ըստ նախարարության 2023թ. բոլոր բաց աղբավայրերը կփակվեն, իսկ նորերը կկազմակերպվեն համապատասխան ժամանակակից չափանիշներով:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, նման հանդիպումներ պիտի անցկացնի Վրաստանի այլ մարզերում:
Akhaltskha.net