Աննախադեպ միջազգային նախագիծ Հայաստանում

 EPIC նախագիծը կազմակերպվել է «Արմենիա Թրավել» տուրիստական գործակալության և “USC Armenia” ուսանողական կազմակերպության հետ համատեղ: EPIC-ը աննախադեպ նախագիծ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում: Սա նախագիծ է, որի մասին երազել եք ամբողջ կյանքում, քանի որ այստեղ կարող եք իրականացնել ձեր բոլոր երազանքները:
Հետևելով այն գաղափարին, որ «Լավ կրթությունը լավագույն նվերն է ինքդ քեզ կամ ցանկացած մեկին նվիրելու համար», նախագծի կազմակերպիչների նպատակն է «լավագույն նվերը» փոխանցել աշխարհի հարյուրավոր ուսանողների:

Ինչ է EPIC

EPIC-ը ամառային դպրոց-ճամբար նախագիծ է, որն անցկացվելու է օգոստոսի 1-21-ը Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում:

EPIC-ը հապավում է, որն իր մեջ ներառում է չորս բառ, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն մեր նախագծում։

EPIC – Educate, Play, Inspire, Create. Կրթել, խաղալ, ոգեշնչել, ստեղծել

EPIC-ը ուսանողներին հնարավորություն է տալիս կրթվելու և խորացնելու գիտելիքները տարբեր ոլորտներում, խաղալ բազմաթիվ հետաքրքիր խաղեր, ոգեշնչվել առաջատար մասնագետներից և արդյունքում ստեղծագործել և երազանքներն ու հետաքրքիր մտքերն իրականություն դարձնել:

Նախագիծն իր բնույթով միջդիսցիպլինար է, ինչն ուսանողներին հնարավորություն է տալիս լայնացնել աշխարհայացքը՝ կրթությունը համատեղելով ժամանցի հետ:

Նախագիծը պլանավորում է հյուրընկալել ավելի քան 300 ուսանող աշխարհի լավագույն համալսարաններից, հատկապես՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Կանադայի, Լիբանանի և այլն:

Նախագծի ընթացքում մենք սպասում ենք ոչ միայն հայ, այլ նաև միջազգային գիտնականների, խոսնակների, և արտիստների:

 

EPIC ամառային դպրոցի ձևաչափ

EPIC-ը միավորում է ամառային դպրոցների ամերիկյան և եվրոպական առանձնահատկությունները և կրթական ֆորմատները: Միևնույն ժամանակ, EPIC-ը առանձնանում է բոլոր նմանաիպ նախագծերից իր նոր կրթական մոդելով և մոտեցումներով:

EPIC-ը մեծապես կարևորում է ուսանողների անձնական հետաքրքրությունները և նրանց տալիս հնարավորություն անձամբ կազմել դասավանդվող առարկաների ցանկը: Դիմելաձևը լրացնելիս բոլոր դիմորդները հնարավորություն ունեն առաջարկելու իրենց նախընտրած ոլորտները, վարպետաց դասերը, սպորտային և մշակութային իրադարձությունները և դրանք վայելել ամառային դպրոցի ընթացքում:

 

                          EPIC-ի նպատակները

  • կրթությունն ու դրա մատուցման տարաբնույթ մեթոդներն ավելի հասանելի դարձնել ուսանողներին,
  • նպաստել ուսանողների մասնագիտական աճին,
  • ստեղծել հարթակ՝ աշխարհի տարբեր ուսանողների համախմբման և փորձի փոխանակման համար,
  • երիտասարդներին ընձեռել բացառիկ հնարավորություն՝ հանդիպելու անվանի մարդկանց հետ,
  • հնարավորություն տալ տաղանդավոր երիտասարդներին ներկայացնելու իրենց գաղափարները և զարգացնել դրանք՝ դարձնելով նախագծեր,
  • երիտասարդների համար ստեղծել հնարավորություն համատեղելու կրթությունը հաճելի ժամանցի հետ:

 EPIC-ի առաքելությունը

EPIC ամառային դպրոցի իրականացումը նպատակ է հետապնդում ստեղծել յուրօրինակ մի միջավայր Հայաստանում, որը կմիավորի հարյուրավոր ուսանողների՝ աշխարհի տարբեր ծայրերից և կստեղծի հարթակ՝ նրանց հաղորդակցության, մշակութային արժեքների փոխանակման, աշխարհայացքի և կյանքի փորձի փոխանակման, և որ ամենակարևորն է՝ քաջալերել և ներշնչել իրար: Այսպիսով, նախագիծը կստեղծի ամուր կամ Հայաստանի և այլազգի ուսանողների միջև:

Ինչու ընտրել EPIC

EPIC-ը ձեր ամառային հանգիստը կդարձնի անմոռանալի և նոր գույներ կհաղորդի ձեր կյանքին։ Լինելով EPIC-ի մի մասնիկը՝ կստանաք լավ կրթություն բարձրակարգ մասնագետների կողմից, ձեռք կբերեք նոր ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից, հնարավորություն կունենաք մասնակցել բազմաթիվ մշակութային և սպորտային միջոցառումների, առիթ կունենաք հանդիպել համաշխարհային խոսնակների հետ, կուսումնասիրեք պատմամշակութային խոշոր ժառանգություն ունեցող մի երկիր, որը կոչվում է Հայաստան։

Սա հիանալի հնարավորություն է ուսանողների համար խորացնելու իրենց գիտելիքները իրենց հետաքրքրող ոլորտներում, բացահայտելու նոր հորիզոններ, հանդիպելու հայտնի գիտնականների, սպորտային և մշակութային գործիչների և ոգեշնչվելու նրանց հաջողություններով ու ակադեմիական ձեռքբերունբերով:

 

Կրթական ծրագիր

Ամառային դպրոցի շրջանակներում նախագծի հեղինակների կողմից ընտրվել են դասընթացի հիմնական ուղղություններ, որոնք արդիական են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Ծրագրի մշակման գործընթացին ներգրավված են մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ:

Ծրագրին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ https://epicstudy.org/?page=program&ln=am

Ժամանց և գործունեություն

Կրթական ու մասնագիտական ծրագրերից բացի, EPIC-ի մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցելու նախապես կազմակերպված սպորտային և մշակութային միջոցառումների, այդ թվում՝

  • EPIC բացօթյա ռոք փառատոն,
  • Ազգային հագուստի ցուցադրություն
  • Միջազգային խոհանոցի տոն
  • Երիտասարդ նկարիչների ցուցահանդես
  • Ներդրողների օր

EPIC-ում յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր սիրելի զբաղմունքը՝ սկսած տարբեր սպորտաձևերից մինչև արվեստի սիրելի ճյուղը։

 

 Ինչպես դիմել EPIC-ին

EPIC ամառային դպրոցին դիմելը շատ հեշտ է. Ընդամենը պետք է դիմելաձևը լրացնել մեր կայքում:

 

Գնացուցակ և կամպուս

EPIC ամառային դպրոցում 21 օրյա դասնթացների մասնակցության ընդհանուր արժեքը սկսում է 970 եվրո-ից, ինչը ներառում է.

  •  «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխում դեպի Ծաղկաձոր
  • Երեքանգամյա սնունդ
  • Ապահովում կամպուսով (երկտեղանի սենյակ, գինը այլ է, եթե ցանկանում եք առանձին սենյակում մնալ)
  • Դասընթացներ, որոնք անցկացվում են անգլերեն լեզվով (դասնթացների մեծ մասը նույն արժեքն ունեն, սակայն հնարավոր է արժեքի թեթևակի փոփոխություն՝ կախված, թե ինչ դասընթաց եք ընտրում)
  • Միջոցառումներ
  • Երեք էքսկուրսիա
  • Մուտք թանգարաններ
  • Կամպուսի ներսում եղած հարմարություններից օգտվելու հնարավորություն
  • Կամպուսից տեղափոխում «Զվարթնոց» օդանավակայան

Խորիմաստ գիտելիքներ, հիանալի էմոցիաների մի ամբողջ փաթեթ, էներգիայի հսկայական պաշար՝ ամենը EPIC-ում:

EPIC

Նոր գիտելիքներ, նոր զգացողություններ, նոր ընկերներ, նոր միջավայր, նոր միջոցառումներ