Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա ներկ են լցրել
Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում անհայտները ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա:
Գիշերվա ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը մաքրել է հուշարձանը, հայտնում է Apsny.ge-ն:
Ներքին գործերի նախարարությունը դե չի մեկնաբանել կատարվածը, իսկ ԶԼՄ-ները կապել են միջադեպը ադրբեջանական ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին՝ Ադրբեջանին արտահանձնելու դեպքի հետ: