Համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը
Վերջին 15 տարավ ընթացքում առաջին անգամ Վրաստանի ԿԳ նախարարը Երևանում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հաստակ, առանց ենթատեքստային նախադասությունների հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև նոր կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Սա նշանակում է, որ վրացական կողմը կարևոր քայլ է անում մի կնճռոտ խնդրի լուծման հարցում, ինչը տարիներ շարունակ բարձրաձայնվել է ջավախքցիների կողմից, բայց մշտապես ուրս է մնացել հայ-վրացական պաշտոնական հանդիպումների օրակարգից:
Ըստ նոր կնքված հուշագրի` ՀՀ և Վրաստանի ԿԳ նախարարությունները հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում ստեղծելու են աշխատանքային խմբեր, այս առումով Ջավախքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և Ջավախքում գործող հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացված լինեն նոր ստեղծվող աշխատանքային խմբերում, հատկապես հանրակրթությանը վերաբերող խմբում՝ հարցը պատշաճ մակարդակով ներկայացնելու և որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու համար:
https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/1469844396423665