Ախալցխայում մեծ տոնախմբությամբ նշվեց Սբ. Գևորգի տոնը
Մայիսի 6-ին Սբ․ Գևորգի տոնը մեծ տոնախմբությամբ նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում։ Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա հավատացյալ ժողովրդին շնորհավորեցին տոնի առթիվ։