Թբիլիսիում նշել են Վրաստանի անկախության 104-ամյակը – Ֆոտոռեպորտաժ
Թբիլիսիում, Ազատության հրապարակում Վրաստանի անկախության 104-րդ տարեդարձի տոնակատարության պատվին տեղի է ունեցել ռազմական տեխնիկայի ցուցահանդես։ Տոնական արարողությանը ելույթ են ունեցել Վրաստանի վարչապետն ու նախագահը։ Այնուհետև քաղաքի կենտրոնով թռիչքներ են կատարել Վրաստանի և ԵՄ դրոշներով ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Տոնական տարբեր միջոցառումներ են անցկացվել հանրապետության այլ քաղաքներում։
1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի դեմոկրատական կառավարությունը՝ Նոե Ժորդանիայի գլխավորությամբ, հռչակեց երկրի անկախությունը Ռուսական կայսրությունից, որը 19-րդ դարից ներառում էր Վրաստանի թագավորությունը։ Առաջին դեմոկրատական հանրապետությունը երկար գոյատևեց՝ ընդամենը երկուսուկես տարի, որից հետո այն խորհրդայնացվեց։ Խորհրդային Միության փլուզման ժամանակ՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանը կրկին հռչակեց իր անկախությունը՝ 1918 թվականի մայիսի 26-ի Անկախության հռչակագրի հիման վրա։