Վերջին զանգն Ախալքալաքի N4 հանրային դպրոցում 20.05.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սամցխե-Ջավախք

Այսօր՝ մայիսի 20֊ին Ախալքալաքի N4 հանրային դպրոցում հնչեց Վերջին զանգը։
Դպրոցին հրաժեշտ տվեց 64 շրջանավարտ, որոնցից 10֊ը ոսկե մեդալակիր են, 2֊ը արծաթե, 3֊ը բրոնզե մեդալներով կգնան դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Այս դպրոցից բարձրագույն կրթական հաստատություններ են դիմել 43 շրջանավարտ, նրանցից 28֊ը Վրաստանում, իսկ 15 ֊ը Հայաստանում է պատրաստվում շարունակել ուսումը։
«Վերջին զանգի խորհուրդը լոկ դպրոցից հեռանալը չէ, ես վստահ եմ սեպտեմբերին այս շրջանավարտներից շատերի համար հնչելու է ուսանողական առաջին զանգը։ Բարի երթ եմ մաղթում մեր դպրոցի 56֊րդ շրջանավարտներին»,֊ մեզ հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Նաթելա Գրիգորյանը։
Նշենք, որ Վրաստանում վերջին զանգի օր հայտարարված էր մայիսի 20֊ը, սակայն դպրոցներն ազատ են որոշելու, թե որ օրն անցկացնեն միջոցառումը։
- Վերջին զանգն Ախալքալաքի N4 հանրային դպրոցում — 20.05.2022
- Ախալքալաքում հարգեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակը — 19.05.2022
- Թանգարանների միջազգային օրն Ախալքալաքում — 18.05.2022