Սպիտակ տունը գնահատել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին հարցին՝ հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և ողջունում ցանկացած երկրի՝ դաշինքին միանալու ցանկությունը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կհրավիրվի հունիսին Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։ Նրա խոսքով, հանդիպման մասնակից երկրների ղեկավարները պետք է հավանություն տան նոր ռազմավարական հայեցակարգին։