Մերձդնեստրի ղեկավարն ասել է, որ հանրապետությունը երկխոսության միջոցով կհասնի ճանաչման
Միջազգային հանրությունը Մերձդնեստրը կճանաչի ոչ թե ռազմական գործողությունների, այլ բանակցությունների միջոցով։ Այդ մասին հայտարարել է չճանաչված հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա լրագրողներին կոչ է արել չխորացնել հակամարտությունը տարածաշրջանում, որտեղ մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել։
«Մերձդնեստրը պետք է ճանաչվի, և կճանաչվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ, երկխոսության միջոցով։ Գործընթացը պետք է լինի բացառապես ժողովրդավարական՝ առանց ռազմական գործողությունների և կորուստների»,- ասել է նա։