Սուրբ Գևորգի տոնի առթիվ Սբ. Պատարագ եւ միջոցաում Ախալցխայի շրջանում
Մայիսի 6-ին, Սուրբ Գևորգի տոնի առթիվ Ախալցխայի շրջանի, Փոքր Պամաճ գյուղի Բուրալ անվամբ բարձունքին գտնվող Սբ Գևորգ մատուռում մատուցվեց Սբ Պատարագ, հանդիսապետությամբ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի։
Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց ներկա հավատացյալների տոնի առթիվ։
Հավարտ Սբ Պատարագի կատարվեց մատաղի օրհնության կարգ և բաժանվեց ներկաներին։ Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը կազմակերպել էր նաև համերգային ծրագիր։
Համերգային ծրագրով հանդես եկան՝ «Ախալցխա» Պարային համույթը, Վարդգես Սուրենյանցի անվան կրթամշակույթային կենտրոնի սաները և Ծղարթբիլայի միջնակարգ դպրոցի աշակերտները։
Ամեն տարի այս օրը մատաղը և տոնական միջոցառումը հովանավորում են եկեղեցու մշտական բարերարներ՝ Խաչատուր և Անդրանիկ Բաբոյանները։