Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հերքել է The Times-ի հոդվածը երկիր Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի մասին
Մոլդովայի իշխանությունները և հանրապետության օտարերկրյա գործընկերները որևէ նշան չեն տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել հանրապետություն, ինչպես ավելի վաղ հայտնել էր բրիտանական The Times թերթը։ Այդ մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալլա Դյակոնուն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից Մոլդովայի պետական կառույցներն աշխատում են բարձր զգոնության ռեժիմով և մշտապես վերահսկում են իրավիճակը։ «Այս պահին նշաններ չկան, որ Մոլդովային վտանգ է սպառնում»,- ասել է Դյակոնուն։
Ավելի վաղ The Times-ը, վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, հայտնել էր, որ Ռուսաստանը, իբր, «ծրագրում է հարձակվել Մոլդովայի վրա»։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ֆրանսիան Մոլդովա է ուղարկել 37 տոննա մարդասիրական և 15 մլդ եվրո ֆինանսական օգնություն՝ որպես աջակցություն Մոլդովային «ապակայունացման ռիսկերի» ֆոնին: