Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչում՝ ֆրանսիական Կլամար քաղաքում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչում՝ ֆրանսիական Կլամար քաղաքում


Ապրիլի 30-ին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգներով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։ Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Կլամարի փոխքաղաքապետ Ֆրանսուա Լը Գոն, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Ֆիլիպ Պեմըզեկը, Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Կլամարի քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները, հոգևորականները։ Վերջինների կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

 

Ելույթներով հանդես եկան Կլամարի փոխքաղաքապետ Ֆրանսուա Լը Գոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, համայնքային կառույցների անդամները։

 

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները, Կլամարի բնակիչները։