Այսօրվանից Վրաստանում դիմակների օգտագործումը պարտադիր կլինի միայն հասարակական տրանսպորտում և բուժհաստատություններում
Այսօրվանից դիմակների օգտագործումը պարտադիր կլինի միայն հասարակական տրանսպորտում և բուժհաստատություններում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ այսօրվանից հանվում են մնացած բոլոր կարգավորումները։
«Որոշվեց, որ այսօրվանից դիմակների օգտագործումը պարտադիր կմնա միայն բժշկական հաստատություններում և հասարակական տրանսպորտում։ Այսպիսով, այսօրվանից մնացած բոլոր կարգավորումները կհանվեն»,- ասել է Ղարիբաշվիլին։