Ստեփանակերտի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր

Ստեփանակերտի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր


«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։

 

Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։