Դեսպան Ակիրան Ախալքալաքում այցելեց հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ 28.04.2022 Sona Tonakanian Без рубрики
Ախալքալաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան այցելեց քաղաքի հոգեւոր կենտրոններ։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի եւ փոխքաղաքապետերի ուղեկցությամբ դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում։ Այստեղ հանդիպեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի եւ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի հետ։ Հոգեւորականները դեսպանին ներկայացրին եկեղեցու գործունեությունը եւ դերը բնակչության հոգեւոր կյանքում։
Այնուհետեւ դեսպանը քաղաքապետի եւ փոխքաղաքապետերի ուղեկցությամբ այցելեց Վրաց ուղղափառ եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Ախալքալաքի եւ Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլին եւ վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ալեքսանդրե քահանա Քասարաշվիլին։ Նրանք ներկայացրին վրաց եկեղեցին այնուհետեւ հյուերերն ուղեկցեցին դեպի այն սրահ, որտեղ պահվում է Թուրանյան սավանի կնկնօրինակը։
Նշենք, որ Սավանը կոչվում է Թուրինյան, քանի որ բնօրինակը պահվում է Իտալական Թուրին քաղաքում: Սա հին սփռոցի կտոր է, որով փաթաթված էր Քրիստոսի մարմինը խաչելուց հետո, և նրա հարությունից հետո տեղի է ունեցել, ինչ-որ երեւույթ, որ գիտնականները չեն կարողանում բացատրել, խորհրդավոր կերպով մարմնի պատկերը դրոշմվել է կտորի վրա: Կտորի վրա, եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել դեմքը, խաչված ձեռքերը, և մեծ արյան բիծ աջ կողմում: