Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում

Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի «Կայուն էթնիկ փոքրամասնություններն ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» ծրագրի շնորհանդեսը։

Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի կողմից՝ Լեհաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Ներկա էին Վրաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիուշ Մաշկևիչը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը
Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի խորհրդի անդամ Վալերի Չեչելաշվիլին, ծրագրի մասնակից երիտասարդներ եւ այլ հյուրեր։
«Այս դժվարին խնդիրների ժամանակաշրջանում, որոնք կապված են Ուկարինայում ռուսական ագրեսիայի արտահայտման հետ, մենք տեսնում ենք միևնույն ժամանակ ինչքան կարևոր է այն պատերազմը, որը ընթանում է ինֆորմացիոն դաշտում։ Անարդար անկեղծ եւ ոչ բարիացկամ պրոպագանդան, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիան արդի խնդիրներ են։ Որպես դեսպան, որ կապող օղակ է նաև ՆԱՏՕ֊ի եւ ԵՄ֊ի հետ, վրացի ընկերների եւ Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հետ որոշեցինք անցկացնել սեմինարներ հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված մարզերում, քանի որ այդպիսի փոքրամասնությունները շատ հաճախ օգտագործվում են մեր թշնամու կողմից տարբեր կոնֆլիկտներում։ Եւ հանուն անկեղծ, որակյալ եւ ճշմարիտ տեղեկատվության պետք է սովորել, որպեսզի իրական լուրը տարբերել կեղծիքից, ճիշտը ստից»,֊ մեզ հետ զրույցում նշեց Վրաստանում Լեհաստանի արտակաիգ եւ լիազոր դեսպան Մարիուշ Մաշկևիչը։

«Ծրագրի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների շրջանակում տեղեկացվածության մակարդակը։ Ստեղծել միջավայր, որը տեղյակ է ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի ռիսկերին։ Ծրագրի մասնակիցներին տրամադրել համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ դրանց նույնականացման և չեզոքացման համար, ինչպես նաև բարելավել էթնիկ փոքրամասնությունների գիտելիքները Ռուսաստանի կողմից կիրառվող ապատեղեկատվական արշավների մասին, որոնք սպառնում են պետական ժողովրդավարության ամրապնդմանը»,֊նշում է Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փորձագետ Վալերի Չեչելաշվիլին։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, իր խոսքում ողջունեց հյուրերին շնորհակալություն հայտնեց Ախալքալաքում ծրագրի իրագործման համար։ Նա հույս հայտնեց, որ արդյունավետ նախագիծ է ստացվելու եւ առաջիկայում դարձյալ նման ծրագրեր կիրագործվեն Ախալքալաքի մունիցիպալիտետում։
Ծրագրի մասնակից Ելենա Պետրոսյանը կարծում է, որ 5 օրը կարճ ժամանակահատված է, սակայն հույս է հայտնում, որ շատ բան կհասցնի սովորել. «Հույս ունեմ այս կարճ ժամանակահատվածն արդյունավետ կլինի եւ շատ բան կսովորեմ։ Մեր մարզի բնակչությունը հաճախ պետական լեզվի չիմացության պատճառով ապատեղեկատվության զոհ է դառնում կարծում եմ նմանօրինակ ծրագրերը անհարաժեշտ են եւ արդյունավետ կլինեն»,֊ մեզ հետ զրույցում նշում է ծրագրի մասնակիցը։
Նշենք, որ ծրագրի ընթացքում կանցկացվի հնգօրյա վերապատրաստման դասընթաց, որը ներառում է դասախոսություններ, սիմուլյացիաներ և քննարկումներ։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Լեհաստանի դեսպանն այցելեց Ախալքալաք՝ ապատեղեկատվության վերաբերյալ ծրագրի շրջանակներում — 26.04.2022 Ախալքալաքում կանցկացվի վոլեյբոլի մրցաշար — 26.04.2022 Ախալքալաքում էին Լիտվիայի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները — 26.04.2022